ԱՄՆ–ի նախկին նախագահ Բարաք Օբաման լքել է Կապիտոլիումը նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությունից հետո։

 


Օբաման տիկնոջ հետ, ըստ ավանդույթի, ուղղաթիռով մեկնել է Վաշինգտոնից ոչ հեռու գտնվող Էնդրյուս ավիաբազա, որտեղ նա հրաժեշտ կտա այնտեղ ծառայող զինվորականներին։

 


Ավիաբազայից Բարաք Օբաման կմեկնի արձակուրդ Քալիֆորնիա՝ վերջ անգամ օգտվելով նախագահական օդանավից։

 


Նախագահի պաշտոնը թողնելուց հետո մտադիր է ժամանակավորապես բնակություն հաստատել Վաշինգտոնում՝ առնվազն մեկ տարով, մինչեւ նրա դուստր Սաշան չավարտի դպրոցը։