Շարժայում շարունակվում է ՖԻԴԵ Գրան պրի շարքի առաջին մրցաշարը:

Մրցաշարի 4-րդ տուրում Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանն ուժերը չափեց ռուսաստանցի Ալեքսանդր Ռյազանցևի հետ: Դիմակայությունը խաղաղ ելք ունեցավ:

Սա Արոնյանի 4-րդ ոչ-ոքին էր այս մրցաշարում: Այժմ հայ գրոսմայստերը իր ակտիվում ունի 2 միավոր:

Հիշեցնենք, որ նախորդ 3 տուրերում Արոնյանը միավոր է կիսել Եվգենի Տոմաշևսկու, Մայքլ Ադամսի, Ալեքսանդր Գրիշչուկի հետ: