Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ դաստիարակչական զրույց է անցկացրել որդու հետ՝ Russia գրառմամբ վերնաշապիկ կրելու համար: Ինչպես հայտնում է «Ռիա-նովոստի»-ն, ավելի վաղ ուկրաինական ԶԼՄ-ները հրապարակել էին Պորոշենկոյի որդու տվյալ լուսանկարը, ինչի կապակցությամբ բազմաթիվ ուկրաինացիներ իրենց դժգոհությունն են արտահայտել:

Պորոշենկոն բացատրել է, որ լուսանկարն արվել է հելլոուինի տոնի ժամանակ, և իր որդին սվերնաշապիկը կրել է որպես այդ տոնին նվիրված կոստյում:

«Ես կարծում եմ, որ անգամ հելլոուինին նման գործելաոճն անընդունելի է, այդ թեմայով ես խոսակցություն եմ ունեցել իմ 15-ամյա որդու հետ: Վստահեցնում եմ, ես գտել եմ ճիշտ խոսքեր, որպեսզի նա ամեն ինչ հասկանա: Բայց դա նրա վերնաշապիկը չէ, ինքն այն առօրյա կյանքում չի օգտագործում»,- ասել է Պորոշենկոն: