«Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանը բացահայտել է, թե ով է բզբզացել իր դաշինքի ներսում՝ պատգամավորներին ստիպելով հրաժարվել իրենց ինքնաբացարկի դիմումներից: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Ծառուկյանը՝ շեշտելով, որ տեղյակ է և գիտի՝ ով էր հրահրել. «Ամեն ինչ պարզ է և այդ մասին ձեզ հետո կասենք»,- լրագրողներին հորդորեց Դաշինքի առաջնորդը:

 

Լրագրողների պնդմանը՝ այնուամենայնիվ, ո՞վ էր բզբզացողը՝ Ծառուկյանը պատասխանեց. «Երեխեք, ես ամեն ինչ էլ գիտեմ, ինձ մի ստիպեք չակերտները բացել»: