Թեհրանի հարավում իմամ Խոմեյնիի դամբարանի վրա հարձակված խմբի անդամ մահապարտ ահաբեկիչը կին է եղել: Այդ մասին հայտնել է իրանական Mehr գործակալությունը:

Նրա տվյալներով՝ կինն իրեն պայթեցրել է դամբարանի արեւմտյան բակում: Հարձակվողներից երկուսը ձերբակալված են:

Իր հերթին Fars գործակալությունը նշում է, որ հարձակվողները չորսն են եղել: Նրանցից երեքը կրակ են բացել մարդկանց վրա, իսկ մահապարտ կինը պայթեցրել է իրեն:

Բացի այդ, ԶԼՄ-ների տվյալներով, պատահարի վայրում վնասազերծվել է մահապարտի եւս մեկ գոտի, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: