Ուշադրություն

Հուլիսի 19-23-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև 38...39 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-7 աստիճանով:

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:

 

Հանրապետության տարածքում`

Հուլիսի 19-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 19-ին կբարձրանա 1-2 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:

Երևան քաղաքում`

Հուլիսի 19-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի հուլիսի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`           38.90C (1982 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`               14.00C (1997 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`           26.60C


ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.


Հանրապետության գետերում դիտվել է փոփոխական ռեժիմ: