Հերթական արտակարգ միջադեպն է տեղի ունեցել Ֆրանսիայի Մարսել քաղաքում: Ինչպես հայտնում է Reuters լրատվական գործակալությունը, անհայտ անձը մեքենայով մխրճվել է ավտոբուսի կանգառում հավաքված մարդկանց մեջ: Ստացած վնասվածքներից մի կին մահացել է եւս մեկը՝ հոսպիտալացվել: Նույն մեքենայի վարորդը երկրորդ ավտոբուսի կանգառում նույն գործողությունն է իրականացրել: Երկու գործողությունն էլ իրականացվել է քաղաքի հյուսիսային հատվածում: Franceinfo-ն հաղորդում է, որ իրավապահները ձերբակալել են երկու գործողությունն իրականացնող վարորդին, որը 35 տարեկան տղամարդ է: Նշվում է, որ վերջինիս անձն արդեն հաստատված է: Նա Ֆրանսիայի քաղաքացի է եւ նախկինում դատապարտվել է թմրանյութերի եւ գողության դրվագներով: Հայտնի է նաեւ, ինչպես նշում է ТАСС լրատվական գործակալությունը, որ նա տառապում է հոգեկան հիվանդությամբ: Reuters-ը հավելում է, որ ներկա պահին կատարվածի մոտիվները մնում են անհայտ: Интерфакс-ը նշում է, որ հանցագործի մեքենան եղել է փոքր բեռնատար Renault: Միջադեպեր տանող շրջաններում երթեւեկությունը կանգնեցված է: Տեղում աշխատում են իրավապահները: Բերվել են նաեւ հատուկ ստորաբաժանումների աշխատակիցների: