Խորենացի փողոցի մսի իրացման կետերի և հարակից տարածքների նկատմամբ հսկողությունը ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ուշադրության կենտրոնում է:

Ինչպես տեղեկացրին ՍԱՊԾ –ից, «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը հերթական ախտահանման կանխարգելիչ աշխատանքներն է կատարել Երևանի ԳՈՒՄ-ի շուկային հարակից՝ մսի տաղավարներին և իրացման կետերին առընթեր մայթերին:

Մսի իրացման կետերի տարածքում ախտահանման կանխարգելիչ աշխատանքներն ունեն պարբերական բնույթ, Ծառայությունը հետևում է, որ ապահովվեն իրավական ակտերի պահանջներին համապատասխանող սանիտարահիգիենիկ պայմաններ: