Հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում տեղի է ունեցել անկախության հանրաքվե:

Տեղի բնակիչների և ոստիկանության միջև բախումներ են տեղի ունեցել: Ֆուտբոլիստներ Կարլես Պույոլն ու Չավին իրենց աջակցությունն են հայտնել քաղաքացիներին:

Պոյոլը թվիթերյան իր էջում կատարել է հետևյալ գրառումը.

«Ընտրելու իրավունք, դեմոկրատիա»:

Չավին տեսաուղերձով է հանդես եկել, որում նշում է.

«Կատալոնիայում տեղի ունեցող իրադարձությունը խայտառակություն է: Դեմոկրատ երկրի համար անընդունելի է, որ մարդկանց թույլ չեն տալիս  քվեարկել: Իմ աջակցությունն եմ հայտնում  բոլոր այն մարդկանց, ովքեր ցանկանում են արտահայտել ընտրելու իրենց իրավունքը»:

Իսպանական ոստիկանության գործողությունների հետևանքով 337 մարդ է տուժել, շրջանի իշխանություններին հաջողվել է քվեարկությունն ապահովել ընտրատեղամասերի 96 տոկոսում: