Օմբուդսմենի տարեկան զեկույցից մենք այս շաբաթ ներկայացրեցինք դեռևս միայն 4 ոլորտներին առնչվող սեղմագրերը: Այդ և այլ ոլորտներին վերաբերող խնդիրներն ամբողջական տեսքով շուտով ուղարկելու ենք Ազգային Ժողով, որտեղ, ըստ օրենքի, լիագումար նիստում պետք է ներկայացվի և քննարկվի զեկույցը:
Զեկույցի նույնիսկ սեղմագրի հրապարակայնացումը արդեն իսկ առաջացրել է որոշ պետական պաշտոնյաների ոչ ողջամիտ անհանգստությունը: Սա ցավալի է, բայց նաև մարդկայնորեն հասկանալի: Ցավոք, դեռ կան անփորձ ղեկավարներ, ում մոլորեցնում են սեփական երիտասարդ կադրերը, իսկ իրենք էլ իրենց հերթին ունենում են ոչ ամբողջական պատկեր սեփական ոլորտի մասին: Սա անհանգստացնող է մանավանդ, երբ ղեկավարը փորձում է ինքն իրեն, հանրությանը, իր ղեկավարին ներկայանալ որպես ոլորտի կատարյալ բարեփոխիչ: Բարեփոխումներ կան, բայց հեռու են կատարյալ լինելուց: Պետք չէ լինել Օմբուդսմեն, որպեսզի հասկանալ, թե ինչ խայտառակ վիճակում է դատական ոլորտը, որպեսզի ակնհայտ լինի, որ դեռ կա կոռուպցիա և ապօրինություն ԴԱՀԿ ծառայությունում, նոտարիատում և կալանավայրերում:
Ներկայացնում ենք նաև մի քանի փաստական հակադարձումներ Արդարադատության նախարարության մոլորեցնող և անհիմն արդարացումներին:
1. Առնվազն տարօրինակ է ԴԱՀԿ-ի այն պնդումը, որ իրենց գործունեության վերաբերյալ մեր կողմից ներկայացված խնդիրները չեն համապատասխանում իրականությանը, մինչդեռ 2012 թվականին միայն Արդարադատության նախարարության տվյալներով գրանցվել է ԴԱՀԿ աշխատակիցների կողմից իրենց վերապահված լիազորությունների ոչ պատշաճ կատարման 9 դեպք: Մինչդեռ ԴԱՀԿ-ն պնդում է առհասարակնման դեպքերի բացակայության մասին:
2. Անդրադառնալով ՔԿԱԳ մարմինների գործունեության կազմակերպչական հարցերին' Նախարարությունը պնդում է, որ վերջինիս գործունեության կազմակերպումը անմիջականորեն ներառված է համայնքի ղեկավարի պարտականությունների մեջ, իսկ ինքը' Նախարարությունը, իրականացնում է միայն մասնագիտական հսկողություն: Այնինչ, ՔԿԱԳ գործակալություններում անընդմեջ գոյացող հերթերի և կուտակումների, ինչպես նաև մի շարք դեպքերում ՔԿԱԳ մարմինների կողմից քաղաքացիներից ապօրինաբար պարտադիր նոտարական վավերացմամբ լիազորագրեր պահանջելը ինքնին վկայում են այդ մարմինների աշխատակիցների մասնագիտական ցածր պատրաստվածության մասին: Միևնուն ժամանակ հատկանշական է, որ ՀՀ Արդարադատության նախարարության կանոնադրության 7-րդ կետի համաձայն' Նախարարության գործառույթները չեն սահմանափակվում միայն ՔԿԱԳ մարմինների գործունեության մասնագիտական հսկողությամբ այլ նաև ներառում են'
ե) Հայաuտանի Հանրապետության քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման գործունեության ապահովումը.
ժ) քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների գործունեության
oրինականության նկատմամբ վերահuկողության ապահովումը,
ը) քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման քաղաքականության, մեթոդոլոգիայի, հրահանգների մշակում եւ հաuտատում:
3. 2011թվականի մայիսի 26-ի ՀՀ Կառավարության թիվ 733 որոշմամբ չեն սահմանվում նոտարների կողմից մատուցվող վճարովի ծառայությունների հստակ և կոնկրետ սակագներ: Այսպես, օրինակ նշված որոշման Հավելվածի 1-ին մասին 2-րդ կետի համաձայն' այլ անշարժ գույքի դեպքում անշարժ գույքի յուրաքանչյուր միավորի օտարման (փոխանակման, առուվաճառքի, հանձնման և այլն) պայմանագրերը վավերացնելու համար գանձվում է վճար 10-15-ապատիկի չափով: Մեր արագ արձագանքման աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի արդյուքնում կրկին անգամ հաստատվել է այս խնդրի առկայությունը, նույնիսկ գրանցվել են դեպքեր, երբ ծառայությունների համար սահմանված գնացուցակը փակցված է եղել նոտարի առանձնասենյակում: Ավելին, նույն այդ գնացուցակների վրա փակցված սակագները կրկին անգամ նախատեսում են նոտարների համար հայեցողության հնարավորություն: Շրջայցերի արդյունքում գրանցվել են նաև կուտակումների դեպքեր: Ուստի, ցավով պետք է արձանագրենք, որ դեռևս նոտարների կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարի չափի որոշումը շարունակում է մնալ նոտարների հայեցողությանը:
4. Արդարադատության նախարարը բազմիցս հրապարակային գնահատականներով անդրադարձել է դատական իշխանությանը: ՀՀ Արդարադատության նախարարության Կանոնադրության համաձայն վերջինիս խնդիրներից է դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու oրենքով նախատեuված լիազորության իրականացման ապահովումը, ինչը ուղղակիորեն ամրագրված է ՀՀ Դատական օրենսգրքի 155-րդ հոդվածում, համաձայն որի արդարադատության նախարարը իրավունք ունի հարուցելու կարգապահական վարույթ առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների դատավորի և դատարանի նախագահի նկատմամբ: Հարկ ենք համարում նշել, որ պատահական չէ, որ ՀՀ Նախագահի « ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը, ծրագրից բխող միջոցառումների ցանկը և ծրագրի աշխատանքային խմբի կազմը հաստատելու մասին » կարգադրությամբ, որի նպատակն է դատական իշխանության առջև ծառացած խնդիրների լուծումը, հիմնական պատասխանատու է նախատեսվել հենց ՀՀ Արդարադատության նախարարությունը: Միաժամանակ Նախարարությունը հանդես է գալիս օրենսդրական նախաձեռնությամբ' ոլորտում օրենսդրական նորամուծություններ կատարելու և վերհանված խնդիրները շտկելու նպատակով: Ուստի վերջինս պետք է ցուցաբերի նախաձեռնողականություն ոլորտում նոր մեխանիզմներ ներդնելու և չլուծված խնդիրներ վերհանելու նպատակով, ինչը վկայում է ՀՀ Արդարադատության նախարարության և մեր կողմից արձանագրված դատական իշխանության խնդիրների անմիջական կապի մասին:
Արդարադատության նախարարը կրկին հիասթափեցնում է իր ոլորտում
18:24 - 7.Մարտ.2013
Առաջարկում ենք նաև
20/10/17 19:07
Արդարադատության նախարարը վրացի գործընկերոջ հետ քննարկել է իրավական ոլորտում համագործակցությունը խորացնելուն ուղղված մի շարք հարցեր
12/09/17 16:12
Արդարադատության նախարարը ՀՀ Նախագահին զեկուցել է ոլորտում իրականացվող բարեփոխումների մասին
07/05/24 09:28
Ամեն տարի մեկ-երկու ոլորտում կիրականացվի կոռուպցիոն ռիսկերի գնահատում. նախագիծ․ «Փաստ»
03/05/24 10:35
Արդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել Քոչարյանի գործով դատավորի նկատմամբ
31/01/24 17:58
Որևէ մեկից որևէ բան չենք խլում. ֆինանսների նախարարը՝ մասնավոր ընկերություններում կառավարության բաժնեմաս ունենալու մասին
01/12/22 13:46
ԵԽ-ն պատրաստակամ է շարունակելու աջակցել քրեական արդարադատության ոլորտում բարեփոխումների իրականացմանը
16/06/22 10:23
«Արդարադատությունը ծայրահեղ ծանր վիճակում է, դատական համակարգը հեղինակազրկվում է». «Փաստ»
14/06/22 11:34
Քրեական արդարադատության ոլորտում ամփոփում ենք մեր բարեփոխումները. ռեֆորմներն ավարտին մոտեցան
22/09/21 12:30
Երազում եմ այն օրվա մասին, երբ ՀՀ-ն կրկին կդառնա գերտերություն աստղագիտության ոլորտում
03/12/19 22:02
Նախարարը չի գիտակցում` իր այս պահվածքով ինչպիսի աղետ է բերում կրթության և գիտության ոլորտում. Վահագն Վարագյան
22/02/19 12:05
ՔԿՀ-ներում 1303 դատապարտյալներից 10-ը հացադուլ են իրականացնում. Արդարադատության նախարարը պատգամավորներին թվեր է ներկայացրել
05/08/18 11:18
Ո՞վ է Թուրքիայի արդարադատության նախարարը
Ամենադիտված
Լրահոս
14:20
Դե՛մ ենք Հայաստանի իշխանությունների զիջողական և պարտվողական քաղաքականությանը. ՀՅԴ Ավստրալիայի Կենտրոնական Կոմիտեի հայտարարությունը
13:50
Կմասնակցի՞ արդյոք ԱՄՆ-ն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը․ Պետդեպը պարզաբանում է
10:35
Տեսանյութում պատկերված անձը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է. ՀՀ ՊՆ պարզաբանումը
09:56
Դավիթ Խաչատուրյանին ԱԺ գնալուց ետ էր պահել առողջական վիճակը, թե՞ այլ խորքային պատճառներ կան. «Ժողովուրդ»
09:55
«Ոչինչ աչքիս չի գալիս՝ ո՛չ բնությունը, ո՛չ տունը. իմ Վրեժն այնքան լուսավոր էր». Վրեժ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 24-ին «Մարտունի 3»-ում․ «Փաստ...
09:53
Տաւուշ. Հայոց արդի պատմութեան «թաւշեայ» թիւրիմացութեան տապանաքարը կամ՝ չարիքի վախճանին խորհրդանի՞շը․ «Փաստ»
09:52
Կոռուպցիոները ոչ միայն չի պատժվել, այլև անհոգ ապրում է, ավելին՝ աշխատում նույն վայրում․ «Ժողովուրդ»
09:42
«Սա բացառում է ոչ միայն ներդրումները, այլ հայի՝ Հայաստանում մնալու, ապրելու և արարելու ցանկությունը»․ «Փաստ»
09:35
«Ժողովուրդ». Ի՞նչ սցենարներ է քննարկում ՔՊ-ն՝ կասեցնելու Բագրատ սրբազանի գլխավորած շարժման թափը
08:11
Մեծ աղմուկ բարձրացրած աշխարհաքաղաքական կոնֆերանս Մոսկվայում. ի՞նչ ծայրահեղական որակումներ է այն ստացել Արևմուտքի կողմից. «Փաստ»
16:37
Հայ-ղազախական փորձագիտական առաջին կլոր-սեղան քննարկմանը ստորագրվեց համագործակցության հուշագիր (լուսանկարներ)
11:59
Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետը եղբորն ուղարկել է տեսնելու, թե համայնքից ովքեր են մասնակցում երթին․ լրագրող
11:27
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները կանցկացվեն մայիսի 10-ին Ալմաթիում
11:00
«Առաջին անգամ եմ տեսնում՝ Եկեղեցին առաջնորդի Հայրենիքի փրկության պայքարը. եկեք աշխարհիկ ցանկություններով և սեփական ամբիցիաները բավարարելով չվնասենք Սր...
00:47
Հայը չի՛ կարող ճզմված լինել, ո՞ւր են մեր Ղազանչեցոցն ու Ամարասը. Բագրատ Սրբազանը` Հաղարծնի վանքում (տեսանյութ)
15:18
Երևանի մի շարք փողոցներում տեղատարափ անձրևի հետևանքով փլուզումներ են տեղի ունեցել, ջրալցվել են շենք-շինություններ