Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է խիստ պատիժ սահմանել բժիշկների մասնագիտական աշխատանքը խոչընդոտելու համար:

Սակայն այսօր՝ նոյեմբերի 17-ին, ԱԺ-ում օրինագծին դեմ քվեարկեցին միայնՀանրապետական խմբակցության  պատգամավորներ Միհրան Պողոսյանը և Արթուր Գևորգյանը։

«Բռնությունը վատ երևույթ է և պետք է դատապարտվի միանման: Բռնությունը ցանկացած անձի նկատմամբ պետք է քրեականացված լինի և հավասարաչափ բոլորի համար»,- այս մասին ասաց Արթուր Գևորգյանը՝ պատասխանելով լրագրողների  այն հարցին, թե ինչու է դեմ քվեարկել օրենքի նախագծին:

Միհրան Պողոսյանն էլ, հարցին ի պատասխան՝ նշեց, որ դա իր կարծիքն է:

Նշենք, որ Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծին կողմ քվեարկեցին 56, դեմ՝ 2, ձեռնպահ՝ 26 պատգամավոր: