Երևան քաղաքը սպասարկող միկրոավտոբուսներն ու ավտոբուսները շարունակում են  մնալ գրպանահատների ուշադրության կենտրոնում: Քաղաքացիներիս շարունակում են թալանել երթուղայիններով շրջող գրպանահատները, ովքեր, ըստ ոստիկանության տարածած հաղորդագրությունների, հիմնականում երիտասարդներ են:   

ԼՈւՐԵՐ.com-ն ուսումնասիրեց ոստիկանության կողմից տարածված հաղոդագրությունները, որոնցից պարզ է դառնում, որ գրպանահատների նախընտրելի երթուղայիններն են 15, 44, 57, 63, 58 ավտոբուսներն ու 58 համարի միկորավտոբուսը:

Մենք փորձեցինք հասականալ՝ ո՞ւմ են պատկանում առավել շատ ոստիկանական հաղորդագրություններում հայտնվող՝ 15, 44, 57, 63, 58 համարի ավտոբուսները սպասարկող ընկերությունները, կամ ասել է թե՝  ովքե՞ր են դրանց գծատերերը:  

Մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ Երևանի քաղաքապետարանից տեղեկացրին, որ նշված ավտոբուսները սպասարկող ընկերությունների սեփականատերերն են.

Ու, թեև նշված ընկերություների ցանկում չկա որևէ պաշտոնյայի  անուն, բայց շատերը գիտեն, որ, օրինակ, 57 համարի ավտոբուսը, որը սպասարկում  է  «Արդինի ստուդիա» ՓԲԸ-ն, կապ ունի ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանի որդու՝ Արման Սահակյանի հետ, վերջինս նախկինում հանդես էր գալիս որպես այս ընկերության հիմնադիր:

Թիվ 10, 19, 25, 23, 49 միկրոավտոբուսները, որտեղ նույնպես գրպանահատների պակաս չի զգացվում, պատկանում են «Երևանի միկրոավտոբուսային ՈւԱՏ» ՓԲԸ-ին:

Այս ընկերության անունը մամուլը պարբերաբար կապել է Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի եղբոր՝ Սայադ Զախարյանի անվան հետ:

Գրպանահատների նախընտրելի՝ թիվ 18 երթուղին սպասարկող ավտոբուսն էլ սպասարկում է  «ԴՅԱԿՈ-ԱՐԹ» ՍՊԸ-ն, որը պատկանում է Հենրիկ Նավասարդյանի որդի Անդրանիկ Նավասարդյանին:

Ու հիմա, երբ Երևանի քաղաքապետարանը մշակում է միասնական հասարակական տրանսպորտի սպասարկման նոր մեխանիզմներ, փորձում է լուծել միկորավտոբուսների և ավտոբուսների գերբեռնվածության հարցը, ուշադրություն պետք է  դարձնել թալանչիության այս տարբերակներին:

Հակառակ պարագայում՝ գնալով ամրանում է հասարակական այն պնդումը, որ գրպանահատները համագործակցում են վարորդների հետ և այս կամ այն երթուղային խցկվելն ամենևին էլ  պատահական չէ: