«Ժամանակ» թերթը գրում է.

««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Դատական օրենսգրքի քվեարկությունից հետո Ծառուկյանը իր մոտ է հավաքել դաշինքի պատգամավորներին և խիստ տոնով հրահանգել, որ օրենսգրքի երկրորդ ընթերցմամբ քվեարկության ժամանակ դաշինքի պատգամավորները կողմ քվեարկեն օրենսգրքին:

 

Ծառուկյանին զայրացրել է այն հանգամանքը, որ իր ղեկավարած խմբակցության ներկայացուցիչները հետևել են «Ելք»-ի պատգամավորներին և նրանց հորդորով ոչ միայն դեմ են քվեարկել օրենսգրքին, այլ նաև լքել են նիստերի դահլիճը:

Եթե այս սցենարը իրականություն դառնա, ապա Նապոլեոն Ազիզյանը կկարողանա խմբակցության անդամներին հանդիմանել դավաճանության և սխալ քվեարկության մեջ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: