«Հրապարակ» թերթը գրում է.

«Ամանորին Սերժ Սարգսյանը լրատվամիջոցների ղեկավարների հետ «խաշի ֆորմատով» հանդիպման ժամանակ բավականաչափ «սյուր» մտքեր է հնչեցրել։ «Ազգի» խմբագիր Հակոբ Ավետիքյանը, «տողակտում» ցանկանալով իմանալ' Սերժ Սարգսյանը վարչապետ դառնալու է, թե ոչ, «կենացի» ժամանակ «սղղացրել» է. «Պարոն Սարգսյան, ես չգիտեմ՝ այս ֆորմատով սա մեր վերջին հանդիպո՞ւմն է, թե՞…»։ Սերժ Սարգսյանը չի արձագանքել:

Իսկ մեծագույն «բոցը» եղել է Սերժ Սարգսյան-Մերուժան Տեր-Գուլանյան «դիսկուրսի» ժամանակ. Տեր-Գուլանյանը' բաժակը ձեռքին, կանգնել ու ինքնամոռաց ասել է․ «Փարո՜ն նախագահ, խնդրո՜ւմ եմ' մի լքեք մեզ»:

Իրեն հատուկ սառնասրտությամբ Սերժ Սարգսյանն արձագանքել է. «Մերուժ, ես չգիտեմ' դու կհասցնես իմ մահախոսականը գրել, թե չէ, բայց մի անեկդոտ պատմեմ. Ֆիդել Կաստրոն մահամերձ պառկած է լինում, բժիշկը մտնում է մոտը, թե' պարոն նախագահ, ժողովուրդը եկել է' Ձեզ հրաժեշտ տա։ Ֆիդելը զարմացած հարցնում է' ընչի ժողովուրդն ո՞ւր է գնում, որ եկել է հրաժեշտ տա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում