Ազգային ժողովի «Ծառուկյան» դաշինքն առաջարկել է փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում, այնտեղից հանել տարածքային ցուցակների ինստիտուտը` կատարելով դրանից բխող այլ փոփոխություններ:

Կառավարության այսօրվա նիստի ընթացքում ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ իրենք մերժում են ԱԺ մի խումբ պատգամավորների այս առաջարկությունը, քանի որ այն լավագույնս է բնորոշում մեր երկրի առանձնահատկությունները:

 

«Մեզանում գործող համակարգը համամասնական է և մենք հաշվի ենք առել մեր երկրի առանձնահակությունները: Մեր երկրում գործող ընտրական ցուցակները փակ են 50 տեսակի չափով, իսկ պատգամավորներն առաջարկում են անցնել հարյուր տոկոսով փակ ցուցակներին: Մենք երբ դա անենք, ապա կստացվի, որ անձը կընտրի պտգամավորի և դեմքով անգամ չի ճանաչի այն պատգամավորին, ով իրեն ներկայացնելու է Ազգային ժողովում, ուստի մեր դիրքորոշումը բացասական է»:

Ըստ Հարությունյանի՝ օրենսգրքով որդեգրվել է բաց և փակ ցուցակների համադրման գաղափարը, հետևա­բար, անկախ այն հանգամանքից` կա տարածքային ընտրական ցուցակ, թե ոչ, տվյալ թեկ­նածուն ներկայացված է քաղաքական ուժի համապետական (համամասնական) ցուցա­կում:  

«Հաշվի առնելով այս հանգամանքը՝ օրենս­դիր մարմնում ընտրողի ներկայացվածության հնարա­վո­րությունը, և նկատի ունենալով, որ նախագծով առաջարկվող փոփոխությունների անհրաժեշտությունը բացա­կա­յում է, առաջարկում է գործող օրենսգրքի քննարկվող հոդված­նե­րը թողնել անփոփոխ»,-ասաց նախարարը: