Հունվարի 25-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Ապարանի, Տաշիրի, Վանաձորի և Նոյեմբերյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, առատ ձյան և քամու պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: