«Ալիևն ումի՞ց պետք է սովորի, թե նախընտրական շրջանում ինչը պետք է ներկայացնել, ինչը՝ ոչ: Նա ո՛չ գիտակրթական, ո՛չ մշակութային որևէ բան նախընտրական շրջանում չէր կարող ներկայացնել, հետևաբար, նրան մնում է միայն զորավարժություն անցկացնել: Խնդիրն այստեղ ոչ թե այն է, որ Ադրբեջանը զորավարժություններ է անցկացնում, այլ այն, թե մեր փորձագիտական դաշտը դրանից ինչ եզրակացություններ կարող է անել՝ հասկանալու համար, թե որ զինատեսակն ինպես է օգտագործելու: Հայաստանն այժմ պետք է բաց տեսքով հայտարարի, որ բարձր պատրաստվածության է բերում իր զորքերը և հայտարարի, որ Ադրբեջանն է դրա պատճառը, քանի որ որևէ բան նրանից սպասել հնարավոր չէ»,-այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանն՝ ընդգծելով, որ Ադրբեջանի հետ նույն լեզվով պետք է խոսել: 

Картинки по запросу Թեւան

Թևան Պողոսյանը, սակայն, նշեց, որ Հայաստանն այս առումով հստակ գործողությունների պլան չի մշակել, ինչը լրացուցիչ անցք է ստեղծում Ղարաբաղյան հակամարտության լուծման ուղղությամբ. «Մենք ոչ մեր բարեփոխումների մասին ենք խոսում, ոչ էլ նշում ենք, թե ադրբեջանական տեղեկատվական պատերազմում ինչ պետք է անել. սա է մեր բաց կողմը»:

Թևան ՊՈղոսյանը նշեց, որ այս պահին միջազգային հանրությունն ու գերտերությունները Ադրբեջանի նախագահի հետ ունեն որոշ շահեր և, հետևաբար, նրան այդ երկրի ղեկավարի պաշտոնում կպահեն: 

Ըստ Պողոսյանի՝ Հայաստանը պարզապես պետք է զբաղվի Ղարաբաղի հարցի լուծմամբ՝ լինելով հզոր և մեզ համար չպետք է նշանակություն ունենա՝ ով է Ադրբեջանի նախագահը: 

Վերջինիս խոսքով՝ այսօր Հայաստանը պետք է օգտագործի զորավարժությունները և տեղեկատվություն հավաքի ադրբեջանական զինուժի վերաբերյալ: Այս պահին սա է մեր շահը: Սա պետք է անենք:

ԼՈւՐԵՐ.com-ի հարցին՝ արդյո՞ք Արցախի նախագահ Բակո Սահակյանի այցը ԱՄՆ կոնգրես և նրա պարգևատրումը, որը նախատեսված է կոնգրեսում, հերթական ադրբեջանական ագեսիայի պատճառը կարող է դառնալ:

Հարցին ի պխատասխան՝ Պողոսյանը նշեց, որ սա մեզ համար հերթական հաղթանակն է և մամուլը պետք է կարողանա այն շատ ճիշտ ներկայացնել: «Պետք է Բակո Սահակյանի այցը ԱՄՆ՝ մենք կարողանանք այնպես լուսաբանել, որ Ադրբեջանը դեսպան կանչի: Թող ընկնեն հիստերիայի մեջ, մենք դրանից միայն կարող ենք շահել: Մենք մեր անելիքը պետք է ներկայացնենք»,-ասաց Պողոսյանը: