«Հրապարակ» թերթը գրում է.

«Այսօր առավոտյան ժամը 11-ին կայանալիք Նիկոլ Փաշինյան-Կարեն Կարապետյան հանդիպումը չեղարկվել է։ Բանակցությունների թեման չի հաջողվել հստակեցնել։ Սակայն Նիկոլ Փաշինյանը ժամը 19։00-ին հանրահավաք է հայտարարել, իսկ Կարեն Կարապետյանը ժամը 17։00-ին իր մոտ է հրավիրել գործարարների մեծ խմբի։ Երկուսն էլ, ըստ ամենայնի, ունեն պլան Ա, պլան Բ և ֆորսմաժորային տարբերակ»։

 

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: