-Իմ աշխատանքը վերջացել է, և ես գնում եմ Ազատության հրապարակ, որպեսզի այնտեղ զգամ, լինեմ այն ուժի մի փոքրիկ մասնիկը, որը գնահատել է Րաֆֆի Հովհաննիսյանի ինքնազոհողությունը,- Operativ.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Ժառանգություն» կուսակցության անդամ, ԱԺ նախկին պատգամավոր, Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը:
-Դա հացադուլ չէ ընդամենը, կեղծադուլ է, տագնապուլ և վերջում՝ հացադուլ, այսինքն սա մի ակցիա է, որով ասում ենք չենք վախենալու ժողովուրդ ջան, ուզում եմ գնալ հրապարակ, որպեսզի կարողանամ ասել մի լավ բան արեցի իմ կյանքում՝ կանգնեցի Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին,- նշեց Բախշյանը: