Մայիսի 1-ին, երբ Ազգային ժողովում առաջին անգամ քննարկվում էր Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրելու հարցը, «ԵԼՔ» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի ելույթի ժամանակ միջադեպ էր գրանցվել:

Նա ամբիոնից դիտողություն արեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանին ասելով. «Ձեռքդ ի՞նչ ես տնկել», ապա ելույթի ավարտից հետո, երբ Սասուն Միքայելյանը անմիջապես դուրս եկավ դահլիճից, նրա հետեւից վազեց Միհրան Պողոսյանը: Տեղից վեր թռան «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը եւ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: 

 

Ի վերջո, հաջողվեց Միհրան Պողոսյանին հանդարտեցնել եւ նստեցնել տեղը:

Քիչ առաջ «Հեռանկար»-ի տաղավարում Սասուն Միքայելյանը ասաց, որ ոչ մի լուրջ միջադեպ չի եղել.

«Ինքը շարժում արեց ձեռքով: Ես իմացա, թե իմ ելույթի պահով էր, հետո հանդիպել ենք, նորմալ է ամեն ինչ: Վեճ չենք ունեցել»: