«911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ մայիսի 28-ին Երևան քաղաքի Կիևյան փողոցի թիվ 4 շենքի բակում գտնվող ծառի ճյուղը պոկվել է և ընկել մոտակայքում կայանած ավտոմեքենայի վրա:

Ինչպես տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները ծառի ճյուղը հեռացրել են «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայի վրայից: