Թույլ ենք տալու, որ կառավարության ծրագիրն ընդունվի: Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով Կառավարության ծրագրին հավանություն տալու՝ ՀՀԿ խմբակցության մտադրության մասին:

«Վահրամ Բաղդասարյանը ֆրակցիայի անունից կասի: Ամեն ինչ ճշտված է, ամեն ինչ նորմալ է: Ականատես կլինեք, որ մեծ մասը դեմ կքվեարկի, մյուս մասը՝ կողմ»,- ասաց նա: