ԱԺ ՀՀԿ պատգամավոր Արկադի Համբարձումյանն (Դերժավայի Արկադ) այսօր խուսափեց պատասխանել հարցին, թե ինչպես է քվեարկել ՍԴ դատավորի ընտրությանը՝ ասելով, թե քվեարկությունը գաղտնի է:

Անդրադառնալով հարցին՝ ինչո՞ւ էր կողմ քվեարկել Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագրին, Համբարձումյանը նշեց. «Որովհետև ուզում եմ ապրել սիրո և երջանկության երկրում»:Հիշեցնենք՝ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արկադի Համբարձումյանը ՀՀԿ խմբակցության 12 պատգամավորների թվում էր, ովքեր կողմ էին քվեարկել կառավարության ծրագրին:

Նշենք, որ ՀՀԿ խմբակցությունից կառավարության ծրագրին կողմ են քվեարկել Տաճատ Վարդապետյանը, Մանվել Գրիգորյանը, Սեդրակ Սարոյանը, Արսեն Միխայլովը, Կնյազ Հասանովը, Միհրան Պողոսյանը, Հակոբ Բեգլարյանը, Արայիկ Գրիգորյանը, Նահապետ Գևորգյանը, Արկադի Համբարձումյանը, Աշոտ Արսենյանը, Հակոբ Հակոբյանը: