ԱԺ ԵԼՔ խմբակցության անդամ Սասուն Միքայելյանն այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց, որ նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը փորձել է հաշտվել իր հետ, բայց ինքը մերժել է։

«Ինքն ուզեցել ա, որ էս ամեն ինչը հարթվի, բայց ես չեմ ուզեցել»,- ասաց նա:

 

Միքայելյանի խոսքով` Երանոսյանը հաշտվելու նպատակով միջնորդ է ուղարկել, բայց վերջինս ևս արժանացել է Երանոսյանի ճակատագրին։ Դիտարկմանը՝ այս անգամ է՞լ է շիշ նետել, Միքայելյանը կատակեց. «Հո շշաձիգ չե՞մ ես»:

Հիշեցնենք, որ հեղափոխության իրադարձությունների ժամանակ, երբ բերման էր ենթարկվել Սասուն Միքայելյանը, ու երբ վերջինս ոստիկանական մեքենայի աստճանին կանգնած ջուր խմելիս է եղել, նրան է մոտեցել փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը և ասել. «Մարտի 1 ենք սարքելու»:

Փոխոստիկանապետ Երանոսյանը ձեռքով հրել էր Սասուն Միքայելյանին, ինչից հետո վերջինս իր ձեռքի ջրով լի շշով հարվածել էր Երանոսյանին: