Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քիչ անց կժամանի Հատուկ քննչական ծառայություն՝ «Մարտի 1-ի» գործով որպես վկա հարցաքննության: 

Քոչարյանի հարցաքննության ժամը գաղտնի է պահվում: Չի նշվում նաև, թե ով է «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի ղեկավարը և ով է Քոչարյանին հարցաքննելու:

Նշենք, որ ՀՔԾ-ն Ռոբերտ Քոչարյանին հարցաքննության էր կանչել դեռևս հուլիսի սկզբին, բայց վերջինիս գրասենյակից հայտնել էին, որ նախկին նախագահն արտերկրում է և հարցաքննության կներկայանա հուլիսի 26-ին:

 

Նշենք նաև, որ Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը «Մարտի 1»-ի գործով ներգրավվել է որպես մեղադրյալ, նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել:

Տեսանյութը՝ Factor.am-ի: