Արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը:

Հանրապետության տարածքում օգոստոսի 26-27-ը երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 28-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից, քամին՝ հարավ-արևմտյան 5-10մ/վ : Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևան քաղաքում օգոստոսի 26-ի ցերեկը, 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: