«Հրապարակ» թերթը գրում է.

Արտաշատի ՀՀԿ-ական քաղաքապետ Կարեն Բենիամինյանը «կրոնափոխ» լինելու ճանապարհին է։ Նա շաբաթ օրը կրնկակոխ ուղեկցում էր աշխատանքային այցով մարզ այցելած վարչապետին։ Տեղեկություններ կան, որ Բենիամինյանն ու մարզպետ, «ՔՊ» անդամ Գարիկ Սարգսյանը մտերմացել են, եւ այդ հողի վրա Գազի Հովոյի սանիկ, ՀՀԿ-ական քաղաքապետ Բենիամինյանը հեղափոխական փոփոխություններ է իրականացրել իր ներսում եւ քաղաքապետարանում։

 

Նա քաղաքապետի տեղակալի պաշտոնից ազատել է իր կարատեիստ ընկերոջը՝ Ռոբերտ Ծատուրյանին, ով ժամանակին եղել է Հովիկ Աբրահամյանի թիկնապահը, եւ նրա փոխարեն նշանակել Արտաշատի նախկին քաղաքապետ Գագիկ Մուրադյանի ավագանու անդամ որդուն՝ Սերգեյ Մուրադյանին։ Վերջինս մի խմբի հետ վերջին շրջանում բոյկոտում էր ավագանու նիստերը։