«Ժամանակ» թերթը գրում է.

Առաջիկայում ՀՀ իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում են լինելու ոչ միայն այն մարդիկ, ովքեր հսկայական կարողություն են կուտակել Քոչարյանի պաշտոնավարման շրջանում, այլ նաեւ նրանց մտերիմները: Այս մարդիկ դիտարկվում են հակահեղափոխության պոտենցիալ աջակիցներ, որովհետեւ իրենց կուտակած կարողության պաշտպանությունը եւ բազմապատկումը հնարավոր են համարում նոր իշխանության տապալման պայմաններում:

Նրանցից մեկը «Մոսկվա» կինոթատրոնի եւ «Պարադիզ» ընկերության սեփականատեր Մարտին Ադոյանն է, ով Սամվել Մայրապետյանի մերձավոր շրջապատի ներկայացուցիչն է:

Մայրապետյանին եւ նրա մերձավորներին ու Քոչարյանի մյուս ընկերներին եւ նրանց մերձավորներին չեզոքացնելով՝ նոր իշխանությունը փորձելու է չեզոքացնել դիմադրության այն շղթան, որը ձեւավորվում էր վերջին ամիսներին եւ շաբաթներին:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: