«Պարոն վարչապետ, շնորհակալություն եմ հայտնում  ձեզ ընդունելության համար։ Կցանականայի նաև ձեզ շնորհավորել լավագույնս այս գագաթաժողովը կազմակերպելու համար։ Դուք գիտեք, թե ինչ բարձր տեղ է գրավում ձեր երկիրը Ֆրանսիայում։ Հայաստան բառը շատ նոuրբ և հուզիչ զգացմունք է ներշնչում ֆրանսիացիների հոգում։ Հայաստանը կապվում է ազգերի արհավիրքների հետ»,- Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովում ելույթ ունենալով՝ ասաց Ֆրանսիայի նախագահ Էմմանու ել Մակրոնը։ 

Իր ելույթում Մակրոնը հիշեց նաև մեծն շանսոյե Շառլ Ազնավուրին․ «Շառլ Ազնավուրը խորհրդանշում է այն, ինչ միավորում է մեզ ֆրանկոֆոնիայի շրջանակներում։15 օր առաջ ես հանդիպեցի Շառլի հետ։ Նա պատրաստվում էր Տոկիո ուղեւորությանը եւ նշեց, որ անհամբեր սպասում է առաջիկայում Հայաստան մեկնելուն։ Այն եւս մեկ հանդիպում կլիներ իր սիրելի Հայաստանի հետ։Ազնավուրը խորհրդանշում է այն, ինչ մեզ միավորում է։ Գաղթականի որդին, որը ոչինչ չուներ՝ ո՛չ կապեր, ո՛չ հովանավոր։ Հայերենը նրա մայրենի լեզուն էր, երկրորդ լեզուն վրացերեն էր։ Իսկ այսօր ոչ մի ֆրանսիացի չկա, որը չի հիշատակում Ազնավուրին խոշորագույն ֆրանսիացի պոետների թվում»։