Ավստրալական «Blue Star Line» ընկերությունը նախաձեռնել է կառուցել «Տիտանիկ» լեգենդար նավի կրկնօրինակը դեռ 1912 թ-ին, երբ նավը խորտակվեց:
Ավելի քան 100 տարի առաջ «Blue Star Line»-ը հանձնարարեց այս լեգենդար նավի կառուցումը: Նոր «Տիտանիկ» -ի ստեղծողները մտադիր են այն նավարկության ուղարկե 2022 թվականին, Նյու Յորքից՝ մինույն երթուղով:

«Այս անգամ 21-րդ դարի ժամանակակից անվտանգության տեխնոլոգիաները կօգտագործվեն նավը ստեղծելու համար: Սրահները եւ լոգարանները նույնն են լինելու, ինչպիսին նավի բնօրինակում է եղել», - ասել է կրկնօրինակը ստեղծող Քլիվ Փալմերը USa Today- ին:Նոր «Տիտանիկ» -ի ստեղծողները հստակեցրել են, որ նրանք պատրաստվում են կարևոր նորարարություն զետեղել գոլորշիացման համակարգում: Ողբերգությունը չի կրկնվի, իսկ ֆորսմաժորային պարագայում բոլոր ուղեւորների եւ անձնակազմի անդամների համար բավականաչափ փրկարար նավակներ կան:

«Blue Star Line»-ն առաջին անգամ 2012 թ. հայտարարեց «Տիտանիկ»-ը վերակառուցելու մտադրություն ունի, սակայն ֆինանսավորման հետ կապված դժվարությունների պատճառով նավը կսկսի գործել միայն 2022 թվականին: Դրա արժեքը գնահատվում է $500 մլն: