Տավուշի մարզի Այրում համայնքի Բագրատաշեն բնակավայրում այս պահին բողոքի ակցիա է տեղի ունենում: Բնակիչները պահանջում են Բագրատաշենի վարչական ղեկավարի՝ ՀՀԿ-ական Արկադի Մակյանի հրաժարականը:

Ակցիայի մասնակիցները փակել են համայնքապետարանի մուտքը և թույլ չեն տալիս Մակյանին ներս մտնել: Ավելին՝ հրաժարականը պահանջող բնակիչները պատրաստել են «հրաժարականի թուղթ» և «ստիպում են» այն լրացնել:

Բնակիչներն ունեն հստակ պահանջներ, այն է՝ համայնքի փողոցների ասֆալտապատում, լուսավորում, մաքրություն, ինչը, ըստ նրանց, բացակայում է և միայն առկա է այնտեղ, ուր բնակվում է վարչական ղեկավար Մակյանը:

Նրանց խոսքով՝ ամենամեծ բյուջե ունեցող համայնքում չեն կարող նման խնդիրներ  լինել. «Մենք նրա հրաժարականն ենք պահանջում, թող գա ստորագրի թուղթը, գնա»: