Այսօր՝ հունվարի 15-ին, ԱԺ 7-րդ գումարման երկրորդ նիստի ժամանակ ԱԺ նորընտիր նախագահ Արարատ Միրզոյանը հայտնեց «Իմ քայլը», «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների քարտուղարների անունները:  

«ԱԺ քաղաքական երեք ուժերն արդեն ընտրել են նաև քարտուղարներ։ Ըստ այդմ՝ «Իմ քայլը» խմբակցության քարտուղարն է Հակոբ Սիմիդյանը, «Բարգավաճ Հայաստան»-ինը՝ Արման Աբովյանը, «Լուսավոր Հայաստան»-ինը՝ Գևորգ Գորգիսյանը»,- ասաց Միրզոյանը։