ԱԱԾ-ն այսօր հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է.

ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն»  անցման կետում կայանված տրանսպորտային միջոցները  (հիմնականում աջ ղեկ) խոչընդոտում են մաքսակետի բնականոն գործունեությունը, ստեղծում ավելորդ դժվարություններ: Կոչ ենք անում տրանսպորտային միջոցների սեփականատերերին 7-օրյա ժամկետում՝ մինչև հունվարի 31-ը,  անցման կետի տարածքից դուրս բերել դրանք՝ այլապես կենթարկվեն վարչական պատասխանատվության: