Արդեն տեղեկացրել էինք, որ այսօր՝ մարտի 23-ին, մեկնարկել է համահայկական շաբաթօրյակը։ Շաբաթօրյակին մասնակցել են մի շարք պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ։ Մաքրման աշխատանքներին մասնակցում էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա ընտանիքի անդամները։

Կոտայքի մարզում մաքրություն անելիս Մարիամ Փաշինյանը նկատել էր մի քանի սատկած շներ և տեղեկացրել հորը՝ Նիկոլ Փաշինյանին:

Կարդացեք նաև՝ Ռոմանոսին զանգի, ասա՝ էս ո՞ւմ պարտականությունն ա. Նիկոլ Փաշինյանը սատկած շներ տեսավ

ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն ասաց, որ այդ հարցը տվյալ վարչական շրջանի ղեկավարի պարտականությունն է և վարչապետի բարձրացրած հարցը շատ նորմալ աշխատանքային ընթացակարգ է ՝ շաբաթօրյակին հարիր։

«Այդ հարցին արդեն լուծում է տրվել։ Դա համապատասխան գյուղապետի պատասխանատվությունն է։ Իր վարչական տարածքում նման երևույթները վերացնել այն ծառայությունների միջոցով, որոնք իրականացնում են սանիտարական գործառույթներ։ Իմ հանձնարարությամբ՝ գյուղապետն այդ հարցը լուծել է, համապատասխան մասնագետները լիկվիդացրել են շների դիերը։ Որևէ միջադեպ չի եղել Կոտայքի մարզում»։

Պետրոսյանը հավելեց, որ մարզպետարանը որևէ պարտականություն չունի։ Նման խնդիրները վարչական ղեկավարների ուղղակի պարտականությունն են։