Ֆեյսբուքյան օգտատեր Կարեն Հովհաննիսյանը գրում է

«Իրաքյան Քրդստանում տեղի է ունեցել անչափահասների հերթական ամուսնությունը: Ամուսինը՝ Այմենը, 14 տարեկան է, իսկ կինը՝ Ահլամը՝ 17:

Նրանք եզդիներ են, ծանոթացել են Շինջարի ճամբարներից մեկում: Իրաքյան Քրդստանում և ընդհանրապես Իրաքում վաղ տարիքի ամուսնություններն ընդունված են: Իրաքյան Քրդստանում երեխաներին ծնողները ամուսնացնում են նույնիսկ 12 տարեկան հասակում: 2011թ.-ի Իրաքում մի վիճակագրական թիվ կա, որը գրեթե անփոփոխ է մնում: Իրաքի աղջիկերի 5 տոկոսն ամուսնանում է մինչև 15 տարեկանում, 22 տոկոսը մինչև 18: Իսկ 2013թ.-ին աշխարհում Իրաքը առաջին տեղն էր զբաղեցնում անչափահասների ամուսնության մակարդակով: 

Իրաքյան Քրդստանում անչափահսների ամուսնությունը պետական գրանցում չի ստանում, դրա համար դժվար է ասել , թե այստեղ քանի տոկոսն է ամուսնանում մինչև չափահաս դառնալը: Ըստ Իրաքյան Քրդստանի օրենքների, արգելվում է անչափահասների ամուսնությունը, սակայն եթե 16 տարեկան ամուսնացողների ծնողները համաձայն են, ապա դատարանները իրավասու են կնքել ամուսնական պայմանագիր ամուսնացողների միջև, իսկ եթե ամուսնացողները 16-ից ցածր տարիք ունեն, ապա դատարանները ամուսնական պայմանագիր են կնքում ծնողների միջև: Ամուսնության մասին օրենքները Իրաքյան Քրդստանում բավականին ճկուն են, և կարելի է կիրառել ըստ նպատակահարմարության»: