ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժեց «Սպայկա» ընկերության հիմնադիր-տնօրեն Դավիթ Ղազարյանին կալանավորելու որոշման դեմ պաշտպանական կողմի ներկայացրած բողոքը։

Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Դավիթ Ղազարյանի փաստաբանական թիմի անդամ Արսեն Սարդարյանը։

Հիշեցնենք, որ ըստ ՊԵԿ-ի հաղորդագրության՝ «Սպայկա» ընկերությունը պետական բյուջե չի վճարել ընկերության ձեռնարկատիրական գործունեության արդյունքում առաջացած 7 036 666 312 դրամի մաքսատուրք և հարկ։