«Ժամանակ» թերթը գրում է.

«Հայաստանի իշխանությունները որոշել էին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի Հայաստան կատարած աշխատանքային այցի ընթացքում Ռուսաստանի ղեկավարության առաջ բարձրացնել ԵՏՄ-ում գործող մաքսատուրքերի համեմատ ավելի ցածր մաքսային վճարներով Հայաստան ավտոմեքենաներ ներմուծելու արտոնյալ ժամկետի երկարաձգման հարցը: Բայց ռուսական կողմը հասկացրել է, որ դա ԵՏՄ շրջանակում որոշվելիք հարց է, իսկ Հայաստանը այնպես է փչացրել իր հարաբերությունները ԵՏՄ անդամ այլ երկրների հետ, որ դրա մասին իմաստ էլ չունի մտածել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: