Այսօր՝ հունիսի 12-ին, Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ Արմեն Դանիելյանի, մեկնարկեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի գործով Գլխավոր դատախազության, ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների բողոքների քննությունը: 

Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը դատարան գրություն է ուղարկել՝ տեղեկացնելով, որ ինքն արձակուրդում է և խնդրում է հետաձգել նիստը։ Այս հարցը Վերաքննիչ քրեական դատարանում այսօր ընթացող նիստը նախագահող դատավոր Արմեն Դանիելյանը քննարկման դրեց: Նիստը հետաձգելու առաջարկը դատախազները մերժեցին: