Cluber.com-ը ներկայացնում է Ադամ Ջեքսոնի «սիրո գաղտնիքները», որոնք կօգնեն հասկանալ՝ արդյո՞ք սեր է այն, ինչ զգում եք, թե՞ ոչ:

 

1. Մտքի ուժը

Սերն սկսվում է մտքերից: Մենք մեր սեփական մտքերի արտացոլանքն ենք. եթե չար մտքեր ունենք, չարություն ենք ստանում, եթե ուրախ մտքեր ունենք, մեր կյանքն ուրախությամբ է լցվում, եթե սիրով լցված մտքեր ունենք, սիրով լեցուն կյանք ենք ապահովում:

 

2. Հարգանքի ուժը

Որևէ մեկին սիրելուց առաջ հարգել է պետք և գիտակցել, որ յուրաքանչյուրն ունի իր տեղը այս երկնքի տակ:

 

3. Նվիրաբերման ուժը

Սեր ստանալու համար անհրաժեշտ է նվիրաբերել այն: Սիրել՝ նշանակում է նվիրաբերել ինքդ քեզ՝ առանց պատասխանի ակնկալիքի:

 

4. Ընկերության ուժը

Նախքան իրական սեր գտնելը անհրաժեշտ է իրական ընկեր գտնել: Ընկերությունն իրական սիրո հիմքն է:

 

5. Հպման ուժը

Հպումը սիրո հզորագույն դրսևորումներից է, որը բացում է հարաբերությունները կապող բոլոր կապանքները:

 

6. «Ազատություն տալու» սկզբունքի ուժը

Եթե սիրում եք մեկին, ազա՛տ թողեք նրան: Եթե նա վերադառնա կրկին ու կրկին, ապա նա ձեր իրական սերն է, եթե ոչ՝ մոռացե՛ք նրան: Սիրել՝ նշանակում է ազատվել բոլոր վախերից:

 

7. Շփման ուժը

Երբ մարդիկ սկսում են բաց և ազնիվ շփումը, կյանքը սկսում է փոխվել: Երբեք մի վախեցեք ասել՝ «Ես քեզ սիրում եմ», քանի որ դա կարող է ձեր վերջին հնարավորությունը լինել:

 

8. Հավատարմության ուժը

Իրական սիրո համար հավատարմություն է պետք, որը կարտացոլվի սեփական մտքերում և գործողություններում:

 

9. Կրքի ուժը

Կիրքը փոթորկում է սերը և թույլ չի տալիս, որ այն մարի: Երկարատև կիրքը գալիս է ո՛չ միայն ֆիզիկական ձգողությունից, այլև՝ խորը նվիրվածությունից, հետաքրքրություններից և դրական հուզմունքներից:

 

10. Վստահության ուժը

Իրական սիրո համար շատ կարևոր է փոխադարձ վստահությունը: Առանց վստահության սիրո գոյատևման ընթացքը խարխուլ և անկայուն է դառնում: