Հռոմում՝ Ավենտին բլուրում, Սուրբ Ալեքսեի եկեղեցում վաղ միջնադարի հազվագյուտ որմնանկար է հայտնաբերվել: Այն պատկանում է XII դարին, հաղորդում է ANSA գործակալությունը:

 

Որմնանկարի վրա պատկերված են Սուրբը, որի պատվին կոչվում է տաճարը, եւ Հիսուս Քրիստոսը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

 

Հետազոտող Կլաուդիա Վիջանին պատմել է, որ ամեն ինչ սկսվել է առեղծվածային փաստաթղթից, որը հայտնաբերվել է արխիվների ուսումնասիրման ժամանակ: Անհայտ պաշտոնյան 1965 թվականին գրել է, որ որմնանկար է հայտնաբերվել «հիանալի վիճակում», սակայն չի նշել, թե որ եկեղեցուն է այն պատկանում:

 

«Երկար ժամանակ պահանջվեց, սակայն արդյունքում ես գտա այն»,- կիսվել է Վիջանին: