Դատախազության օրվան նվիրված միջոցառման ժամանակ այսօր` հուլիսի 1-ին, վարչապետի եւ ԱԺ նախագահի կողմից պարգեւատրվեցին դատախազության մի խումբ ծառայողներ։

Ծառայողական պարտականությունները գերազանց եւ բարձր պատասխանատվությամբ կատարելու համար ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի շնորհակալագրով պարգեւատրվեց ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարեւոր գործերով քննության վարչության պետի տեղակալ, արդարադատության 1-ին դասի խորհրդական Կարեն Բիշարյանը։

Նշենք, որ Բիշարյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով մեղադրող դատախազներից է։