Այսօր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, թատրոնի և կինոյի նշանավոր հայ դերասան Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է։ Ինչի առթիվ Ձեզ ենք ներկայացնում նրա մտքերից։

 

Մեր կինոյի վատն էլ այն է, որ հեչ թատրոն չի։

 

Ես ուզում եմ մարդկանց ժպիտով լուրջ բաներ ասել։

 

Սիրում եմ համեստ մարդկանց, բայց չեմ սիրում համեստ ընդունակությունների տեր մարդկանց:

 

Ես ուզում եմ մարդկանց ժպիտով լուրջ բաներ ասել։

 

Միշտ մտածել եմ, որ մեռնեմ' դրոշակ կդառնամ, անկուսակցական դրոշակ, որը վարակված է բոլորի ու ամեն ինչի հանդեպ սիրով, որը օդի հետ շփվելիս մաշվում է, մանանա դառնում ու եթերից ցողում մարդկանց:

 

Մարդը կարող է հումոր չունենալ, բայց դա էլ է հումորի նյութ։

 

Սիրուն մարդը բեմում դառնում է տգեղ, եթե նա վատ է խաղում:

 

Դերասանը պիտի կարողանա ամեն ինչ խաղալ։Դերասանր ներկայացնում է մարդուն, իսկ մարդու էության մեջ և լաց կա, և՛ ծիծաղ, և՛ հումոր:

 

Հայրենիքի զգացողությունը պահեք ձեր մեջ, ինչպես սերն եք պահում ձեր սրտում, հոգով ու սրտով կապված մնացեք հող ու ջրին, հոգևոր հարստությանը, ծննդավայրին:

 

Կյանքն ամեն րոպե, ամեն վայրկյան թատրոն է:

 

Մեր աշխատանքը գործ ունի բնության հետ, մարդկանց հույզերի հետ, և այն մի կախարդական աշխարհ է՝ անհասկանալի, տիեզերքի պես անվերծանելի:

 

Մարդու ամենամեծ թերությունը լիարժեքության զգացումի թերարժեքությունն է…

 

Ես միշտ զարմանում եմ, թե այդ ի՞նչ ուժ է, որ այստեղից գնում ու ջուր է առաջանում մարդու աչքերում: Այ քեզ բան: Ես երբեք չեմ ցանկացել դերասան դառնալ: Բայց տոտիկ-տոտիկ անելով իմ սուրբ ժամը եկավ, բերեց թատրոն, և ես չհասցրեցի մանկություն ունենալ: Թատրոնն աղոթելու տեղ է, թատրոնն Աստծո հետ խոսելու ձև է… Յուրաքանչյուր դերիս մեջ մխրճվում էի, ապրում, և ապրածս դեմքիս վրա ի ցույց դնում…

 

Ես չեմ կարող կիսատոնի վրա ճիշտ լինել։ Կիսատ բաներ չեմ սիրում։

 

Ամեն մարդ ինքն է քանդակում իր ճակատագիրը, երբ որ քանդակը ավարտվում է, ինքն արդեն չկա:

 

Տաղանդավոր մարդր չարիք է, որովհետև շրջապատում միջակություն է, քեզ չեն հավատում:

 

Գիտեմ, որ մարդիկ ինձ սիրում են: Բայց դա նրանից է, որ ես էլ իրենց եմ շատ սիրում, բոլորին' մեկ առ մեկ:

 

Ես ահավոր շատ սիրում եմ փորձը, քան թատրոնում խաղալը: Չտեսնված գեղեցիկ բան է փորձը, մանավանդ լավ փորձը, որն, ափսոս, հանդիսատեսը չի տեսնում:

 

Ես հասկացել եմ, թե ինչու աշխարհը ղեկավարում են միջակությունները: Նրանք չեն խմում և առավոտվանից սկսում են զբաղվել իրենց կարիերայով:

 

Երբ ես ծնվեցի, բոլորը ծիծաղում էին, իսկ ես լացում: Երբ ես մահանամ, բոլորը կլացեն, իսկ ես կծիծաղեմ: