Ամերիկյան Keeping Up With the Kardashians ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը հայտնել է, որ ցանկանում է Հայոց ցեղասպանության ճանաչումը իր առաքելությունը դարձնել։ Այս մասին գրում է Wall Street Journal պարբերականը:

Քիմ Քարդաշյանը ստիպել է, որ քույրը հուզվի հայ տատի լուսանկարի պատճառով
«Ցանկանում եմ դա իմ առաքելությունը դարձնել: Հայրիկս շատ կհպարտանար ինձնով»,- ասել է Քարդաշյանը՝ նկատի ունենալով ամերիկահայ փաստաբան Ռոբերտ Քարդաշյանին:

Ամերիկահայ աստղն ասել է, որ ցանկանում է ուշադրությունը կենտրոնացնել Հայոց ցեղասպանության ճանաչման և ընդունման թեմայի վրա։ Քիմն արդեն հաղորդագրություն է ուղարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսային՝ հրեական ծագում ունեցող Ջարեդ Քուշներին:

Նշենք, որ Քիմ Քարդաշյանը վերջին ժամանակահատվածում զբաղվում է իրավաբանական հարցերով և քրեական արդարադատության բարեփոխման խնդիրներով