«Սանիթեք» ընկերությունը փոշմանել է և Թբիլիսիում կայանալիք ասուլիսը տեղափոխել Երևան:

Այս առնչությամբ, ընկերության տարածած հայտարարության մեջ ասվում է.

«Սանիթեք» ընեկերության միակ մտահոգությունն ու նպատակը կենտրոնացումն է այն խնդիրների վրա է, թե մենք այսօր ինչու հասանք այս կետին, և թե ինչ պետք է արվի, որպեսզի հնարավոր լինի հաղթահարել ստեղծված իրադրությունը:

«Սանիթեք» ընկերության համար ինչպես և նախկինում, այնպես էլ հիմա մնում է կարևոր հետևյալը' ներկայացնել հստակ փաստեր, թվեր և ներկայացնել ճշարտությունն այս ողջ պատմության:

Որոշումը Թբիլիսիից մամուլի ասուլիսն իրականացնելու միակ ճանապարհն էր «Սանիթեք» ընկերության տնօրինության համար անձամբ ներկայացնելու խնդիրը' ելնելով քաղաքացիների և Երևան քաղաքի հանդեպ ունեցած հարգանքից և վերաբերմունքից, քանի որ նրանց ներկայությունը Երևանում այս փուլում ցանկալի չէ' չունենք երաշխիքներ, որ ընկերության բաժնետերերի և ներկայացուցիչների նկատմամբ չեն իրականացվի ոչ իրավաչափ հետապնդումներ:

Որպեսզի հնարավոր լինի խուսափել ընկերության դեմ նոր քարոզարշավի թեմայի ստեղծումից և չկորցնել հիմնական նպատակը, ընկերության մամուլի ասուլիսը, ընկերության ներկայացուցիչների մասնակցությամբ, տեղի կունենա ուրբաթ օրը' ս.թ. օգոստոսի 2-ին ժամը 12:00 Արմենիա Մարիոթ հյուրանցի «Տրդատ թագավոր» սրահում: