Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակ, որտեղ հանդիպում է նախատեսված Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվելու է Ամուլսարի հանքավայրի շուրջ ստեղծված իրավիճակը:

Կուսակցության գրասենյակի մուտքի մոտ Նիկոլ Փաշինյանին դիմավորեցին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ու ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Նիկոլ Փաշինյանը լրագրողների հարցերին չպատասխանեց: