Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով օգոստոսի 21-ի գիշերը Դսեղ-Դեբեդ ճանապարհին ստուգել են Վանաձորի 44-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «Ֆորդ Տրանզիտը»: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: Վարորդը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել, հայտարարել է, որ փայտանյութն իրենն է, ձեռք է բերել Դսեղ գյուղի հարակից անտառից՝ բենզասղոցով ապօրինի հատելով մեկ կաղնի և քամուց տապալված երկու բոխի: Փայտանյութով բեռնված ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Թումանյանի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Շարունակելով բնապահպանական բնույթի հանցագործությունները կանխելու և բացահայտելու միջոցառումները` ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողներն ապօրինի ծառահատման երկու դեպք էլ գրանցել են հաջորդ օրը: Օգոստոսի 22-ին ժամը 2-ի սահմաններում ոստիկանները Թումանյան-Արևածագ ճանապարհին ստուգել են Գարգառ գյուղի 45-ամյա բնակչի վարած «ԳԱԶ-3507» մակնիշի մեքենան` բեռնված շուրջ 6 խմ փայտանյութով: Բեռնատարի վարորդը փայտանյութի վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի ունեցել: Ոստիկանները պարզել են, որ փայտանյութը պատկանում է Գուգարք գյուղի 47-ամյա մի տղամարդու: Նա էր օգոստոսի 21-ին Ահնիձոր գյուղի հարակից տարածքից` բենզասղոցով երկու ծառ հատել: Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք: Ժամեր անց քրեական հետախույզները Դսեղ գյուղի սկզբնամասում ստուգել են նույն գյուղի 34-ամյա մի բնակչի վարած «Ֆորդը», որը բեռնված է եղել շուրջ 3 խմ փայտանյութով: Նախորդների նման` վարորդը փայտանյութի վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի ներկայացրել: Ըստ նրա` փայտանյութն իրենն է եղել, ինքը 15 օր առաջ Դսեղ գյուղի հարակից տարածքից՝ բենզասղոցով երկու ծառ է հատել: Փայտանյութով բեռնված «Ֆորդը» տեղափոխվել է ոստիկանության Թումանյանի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Հանգամանքները պարզվում են: Նշանակվել են մասնագիտական ստուգումներ: Բոլոր դեպքերով նախապատրաստվում են նյութեր:
Առաջարկում ենք նաև
08/07/19 23:34
Ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)
12/12/23 13:59
Ջրային պարեկները ապօրինի ձկնորսության դեպքեր են բացահայտել
27/11/23 10:15
ՀՀ ԱԱԾ-ն բացահայտել է հանցավոր խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով հափշտակություն և փաստաթղթի կեղծիք կատարելու դեպքեր (տեսանյութ)
15/02/23 10:54
ԱԱԾ-ն բացահայտել է անձնագրերի և վիզաների վարչության աշխատակիցների կողմից կաշառք-գումարներ ստանալու բազմաթիվ դեպքեր (տեսանյութ)
28/11/20 12:00
Գիշերային շրջիկ ծառայության ժամանակ Մաշտոցի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել (տեսանյութ)
20/01/20 18:00
ԱԱԾ-ն բացահայտել է թմրամիջոցների ապօրինի ներկրման կայուն ուղու գործունեության դեպք (տեսանյութ)
14/11/19 11:00
Բացահայտվել են օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման բազմաթիվ դեպքեր. ԱԱԾ (տեսանյութ)
07/04/19 00:15
Իջևանի ոստիկանները բացահայտել են ապօրինի ծառահատման դեպք
07/03/19 21:30
Ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության շղթա են բացահայտել․ 2 ձերբակալված կա (տեսանյութ)
17/11/18 19:08
ՊԵԿ –ը մարզերում ապօրինի գործունեության դեպքեր է բացահայտել. ընկերությունը պետությանը պատճառել է շուրջ 50,5 մլն դրամի վնաս
08/10/18 13:21
ՊԵԿ-ը մարզերում բացահայտել է ապօրինի գործունեության դեպքեր
Ամենադիտված
Լրահոս
08:53
«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ
08:48
«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ
08:31
«Ժողովուրդ». Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում
23:17
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով
23:00
Փաշինյանը ՔՊ նախաձեռնող խմբի նիստին հանդես է եկել սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին զեկույցով
20:20
10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար
18:22
Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ)
16:24
Ադրբեջանից կներկրվի գազը, Թուրքմենստանից, թե Եգիպտոսից, միևնույն է՝ երկրի ներսում սակագնային քաղաքականություն թելադրողը հենց «Գազպրոմն» է լինելու․ Դավ...
14:00
Ադրբեջանից Նախիջևան կապը պետք է ապահովվի միջազգային վերահսկողությամբ` ՌԴ սահմանապահներով. Ալիև
13:20
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել է աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
11:55
Ասում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00-ին կլինի կայարանում. իրավապշտպան Կարապետ Պողոսյան
09:53
«Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. ...
09:20
«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ
09:10
«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»
08:35
Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»
23:35
Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում