Հայկական շոու-բիզնեսի ամենագրավիչ ու ամենաոճային շիկահերներից մեկը՝ Արմինկան, ով տեւական ժամանակ է, ինչ ընտանիքի հետ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, հաճախ է միկրոբլոգի իր հետեւորդներին ներկայացնում նոր լուսանկարներ՝ իր հագեցած առօրյայից, որդու՝ Ալեքսի հետ ժամանցից, հայտնում է կյանքի ու մարդկանց տեսակների մասին իր տեսակետը:

Արմինկան իր Instagram-ում  նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ոճային կերպարում։ Երգչուհին կրում է դեղին երկար վերնազգեստ։ Կադրին կից երգչուհին գրել է․

«Աղջիկնե՜ր, հայուհինե՜ր, երբ մեկնաբանություններում կամ DM արտահայտում եք ձեր տածած տհաճությունն ու ատելությունն իմ հանդեպ, ես լուռ անցնում եմ դրա կողքով՝ ուղարկելով ձեզ՝ գիտեք, թե ուր։

Բայց հայհոյանք գրել իմ էջում, իմ տարածքում, որը բաց է, և որը կարդում են հազարավոր ադեկվատ մարդիկ ու նաև երեխաներ, դա անթույլատրելի է:

Կանգ առեք, հաշիվ տվեք ձեզ, հանգստացեք վերջապես!!!

Մի’ աղտոտեք իմ անձնական տարածքը, փոխարենը՝մաքրեք ձեր սիրտը, միտքն ու լեզուն:

Այսքանը!»։