Ֆրանսահայ քաղաքական գործիչ, Օ դը Սեն դեպարտամենտի խորհրդի նախագահ Պատրիկ Դևեջյանի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Այս մասին գործիչը հայտնել է իր թվիթերյան միկրոբլոգում:

 
Նա նշել է, որ վարակն իրեն անհանգստացրել է՝ հավելելով, որ բժիշկներն և ու անձնակազմը բացառիկ աշխատանք են տանում. «Ցանկանում եմ նրանց հղել իմ շնորհակալական խոսքերը հիվանդներին մշտապես օգնության ձեռք մեկնելու համար»,-գրել է Դևեջյանը: 

Նրա վիճակը այժմ կայուն է: