Հոնկոնգյան համալսարանի գիտնականները անվանել են ջերմաստիճանը, որի ժամանակ հատկապես ակտիվանում է կորոնավիրուսը: Համապատասխան տվյալները հրապարակվել են medRxiv պորտալում:

Նշվում է, որ կորոնավիրուսը երկար ժամանակ կայունության գագաթնակետում է մոտ 4 աստիճան C-ում, իսկ ախտահանման բացակայության դեպքում դրա ակտիվությունը կսկսի նվազել միայն 14 օր հետո: Միևնույն ժամանակ, SARS-CoV-2- ը չի հանդուրժում բարձր ջերմաստիճանը, իսկ 70 աստիճանի պայմաններում 5 րոպեի ընթացքում ապաակտիվանում է։

Մասնագետները պարզել են նաև, թե որքան երկար ժամանակ կորոնավիրուսը կարող է մնալ տարբեր օբյեկտների մակերեսին: Այսպիսով, թղթի վրա այն պահպանվում է երեք ժամ, հագուստի և վերամշակված փայտի վրա՝ մինչև երկու օր, ապակու վրա' մինչև չորս օր, իսկ պլաստիկի վրա' մինչև յոթ օր:

Գիտնականները նշել են, որ վիրուսը կարող է պահպանվել բժշկական դիմակների արտաքին մակերևույթին մինչև յոթ օր, և կոչ են արել դրանք մանրակրկիտ ախտահանել: