ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մայիսի 8-ին, ժամը 16:58-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի թիվ 64 շենքի 1-ին հարկում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է շենքի 2-րդ մուտքի 1-ին հարկում։

Փրկարարներն իրականացրել են բնակչության (8 հոգի) տարհանման աշխատանքներ:

Ծխահարված Մարիա Ա․-ն (ծնված 2012 թ.) հոսպիտա­լացվել է Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն, որտեղ վերջինիս առողջական վիճակը բժիշկները գնահատել են լավ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:28-ին, մարվել՝ 17:30-ին։ 1-ին հարկում այրվել են էլեկտրական մալուխ (2 գմ) և գազի հաշվիչ (2 հատ), իսկ 2-րդ հարկում՝ էլեկտրական վահանակ (ամբողջությամբ):